Այստեղ սկսվում է ձեր ճանապարհորդությունը դեպի Blue Waters-ի էկոլոգիապես մաքուր, ապահով և հարմարավետ աշխարհ։
Այսօր Հայաստանի բնակչության 70%-ը և Վրաստանի բնակչության 40%-ը դեռևս չունի հասանելություն դեպի կենտրոնական կոյուղի:
Ոչ պրոֆեսիոնալ կերպով փորված կոյուղու հորերը աղտոտում են հողը և ջուրը, թողնելով տհաճ հոտ: Կարճ ասած, այն, ինչ պետք է անտեսանելի լինի ամենօրյա կյանքում, երբեմն վերածվում է ամենօրյա գլխացավանքի
Այս խնդիրը դարձավ մեր ոգեշնչումը, և մենք ստանձնեցինք ձեր ամենօրյա կյանքի անտեսանելի մասը դառնալու առաքելությունը:
Այսօր Blue Waters-ը կենսաբանական մաքրման համակարգերի ներկայացուցիչ է՝ եվրոպական ստանդարտներով և բարձրագույն տեխնոլոգիաներով: